Նյու Յորքում 178.000 դոլար են հանգանակել շախմատի 8-ամյա անտուն չեմպիոնի համար
Նիգերիայից ութամյա փախստական Թանի Ադվեվումին Նյու Յորքի նահանգի շախմատի առաջնությունում իր հասակակիցների կատեգորիայում հաղթելուց հետո գրավել է բազմաթիվ ամերիկացիների ուշադրությունը եւ արդեն օգնություն է ստացել նրանցից, որը նրան թույլ կտա շարունակելու հին խաղի պարապմունքները:
Ինչպես հայտնել է The New York Times թերթը, տասնյակ մարդիկ սկսել են նվիրատվություններ ուղարկել պատանի շախմատիստի ընտանիքին, որը դրա շնորհիվ կարողացել Է անտունների քաղաքային ապաստանից տեղափոխվել վարձու բնակարան։
Երրորդ դասարանների սովորողների շրջանում չեմպիոն դարձած տղայի կյանքի մասին, որը հայտնվել է նյույորքյան ապաստանում, անցյալ շաբաթ հայտնի է դարձել նաեւ The New York Times թերթի հրապարակումից: Դրանից անմիջապես հետո, բառացիորեն երեք օրվա ընթացքում, կարեկցողները GoFundMe կայքի օգնությամբ Ադվեվումիի ընտանիքի համար հավաքել են ավելի քան 178 հազար դոլար:
Այդ փողերն աֆրիկացի փախստականներին կբավականացնեն երկար ժամանակ բնակարան վարձելու համար: Ադվեվումիի ընտանիքը 2017 թվականին Նիգերիայի հյուսիսից փախել էր քրիստոնյաների վրա «Բոկո հարամ» արմատական խմբավորման՝ հարձակումների պատճառով: Երեխան ծնողների եւ ավագ եղբոր հետ Նյու Յորք է եկել ավելի քան մեկ տարի առաջ, եւ տեղի եկեղեցին նրանց օգնել է տեղավորվել անտունների ապաստարանում:
Տղային ուղարկել են տեղի տարրական դպրոց, որտեղ նա սկսել է հաճախել շախմատի խմբակ՝ այդ խաղի նկատմամբ դրսեւորելով ոչ միայն հետաքրքրություն, այլեւ մեծ ընդունակություններ: Նրա մոր խնդրանքով խմբակի ղեկավարությունը Թանիի համար բացառություն է արել եւ նրանից վճար չի վերցրել պարապմունքների դիմաց: Այժմ պատանի շախմատիստը պատրաստվում կրտսեր դասարանների սովորողների երկրի առաջնությանը, որն անցկացվելու է 2019 թվականի մայիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ