ՀՖՖ-ի պարզաբանումը Սարաեւոյում Հայաստանի դրոշի հետ կապված սկանդալային միջադեպի վերաբերյալ (ֆոտո)
NEWS.am Sport-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղից առաջ տեղի ունեցավ սկանդալային միջադեպ: Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած հանդիպումման կազմակերպիչները հակառակ կողմով էին կախել Հայաստանի դրոշը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել երկրպագուների շրջանում եւ նաեւ քննարկման առարկա դարձել համացանցում:
ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանի խոսքով, հայկական կողմը, նկատելով դա, անմիջապես քայլեր է ձեռնարկել հանդիպման կազմակերպիչների սխալը շտկելու ուղղությամբ, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Հանդիպումից առաջ, երբ ժամանեցինք ստադիոն, նկատեցինք, որ Հայաստանի պետական դրոշը կախված է հակառակ կողմով: Մեր հարցադրմանը սկզբում պատասխան եղավ, որ իրականում դրոշը ճիշտ է կախված, պարզապես սարքը, որի վրա ամրացված է դրոշը, անընդհատ պտտվում է, եւ դա է պատճառը, որ այն երեւում է հակառակ կողմով: Երկրորդ անգամ մեր հարցադրմանը պատասխանեցին, որ դրոշն օրորվում է քամու պատճառով, սակայն մենք նկատեցինք, որ ՈւԵՖԱ-ի եւ Respect-ի դրոշները նույնիսկ քամու պարագայում անփոփոխ էին: Դրանից հետո մեր պատվիրակությունը վերջապես կարողացավ գտնել մարդկանց, որոնց միջամտության շնորհիվ հնարավոր եղավ ուղղել այդ սխալը: Քանի որ խաղադաշտ եկած հայ երկրպագուների շրջանում եւ նաեւ համացանցում դա դժգոհություն էր առաջացրել, ցանկանում ենք պարզաբանում տալ այդ հարցով: Ի վերջո, մեր պատվիրակության հորդորներից հետո խաղից 5-7 րոպե առաջ հանդիպման պատասխանատուներն իջեցրին մեր դրոշը եւ այն շրջեցին հակառակ կողմով: Իհարկե, խաղի ժամանակ եղավ նաեւ դեպք, որ դրոշը քամու պատճառով ծալվել էր եւ ընդհանրապես չէր երեւում, սակայն գոնե կարողացանք հասնել նրան, որ ի վերջո սխալը շտկվեց եւ դրոշը տեղադրվեց ճիշտ կողմով»,- ասաց Հայկ Կարապետյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ