Արդարադատության 2 փոխնախարարների աշխատանքից ազատման պատճառը Ամանորը ՀՀ-ից դուրս նշել էր. վարչապետի հրահանգը չէին կատարել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արդարադատության երկու փոխնախարարներ՝ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանն ազատվել են աշխատանքից:
Նրանց հանցանքը եղել է այն, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգին, ամանորյա տոներն անցկացրել են Հայաստանից դուրս:
Ի դեպ, նրանք ամանորյա ուղեգրերը պատվիրել էին մինչև վարչապետի հրահանգը, իսկ վարչապետի հրահանգից հետո իրենց արտերկիր մեկնելու մտադրությունը համաձայնեցրել էին արդարադատության նախարարի հետ՝ ստանալով նրա համաձայնությունը:
Եվ ահա Ամանորից գրեթե երեք ամիս անց փոխնախարարներն ազատվում են աշխատանքից, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց տա, որ չի հանդուրժելու ոչ մի կարգազանցություն, և իր հրահանգը ենթակա է պարտադիր կատարման, եթե անգամ այն հակասում է բանականության նորմերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...