Մատուցողը մաքրում է Պեսկովի բերանը (Տեսանյութ)
Կարճատեւ տեսանյութը բուռն քննարկումների առիթ է տվել համացանցում: Սոցիալական կայքերում բուռն քննարկումներ են ծավալվել կարճատեւ տեսանյութի շուրջ, որն ամենայն հավանականությամբ արվել է Փարիզի ռեստորաններից մեկում հունվարի սկզբին:
Կադրում երեւում է, որ մատուցողը հոգատարությամբ մաքրում է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Պեսկովի բերանը, իսկ հետո մերսում է նրա ուսերը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակի կողքին նրա դուստրն է, իսկ կադրից դուրս լսվում է կանացի ձայն, որն ասում է, թե ամեն ինչ բաց է թողել:
Օգտատերերը սկսել են իրավիճակին հումորով վերաբերել, նրանք այսպես են մեկնաբանել. «Ի՞նչ է, ինքնուրույն չի կարողանո՞ւմ», «Իսկ առավոտյան ծառան նրան օգնո՞ւմ է հագնվել», մի քանիսն էլ անդրադարձել են Պեսկովի կողքին նստած դստերը եւ նշել. «Լիզան նրա կողքին է, ինչո՞ւ ստորացնել մատուցողին»:
Ամենայն հավանականությամբ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լիզան նշում էր իր ծննդյան տարեդարձը:
Top-News.am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...