Չինուհին հմուտ դիմահարդարման միջոցով վերածվել է Մոնա Լիզայի ու համացանցով մեկ հայտնի դարձել (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում բնակվող 27-ամյա բլոգեր Հի Յուհոնը, որը մասնագիտացել է գեղեցկության և մաշկի խնամքի հարցերում, իրեն հայտնի մարդկանց նմանակին վերածելու կարողության շնորհիվ լայն ճանաչում է ձեռք բերել համացանցում:
Ինչպես նշում է Oddity Central-ը, երիտասարդ աղջիկը հմուտ դիմահարդարման միջոցով վերածվում է ոչ միայն աստղային կանանց, այլև տղամարդկանց նմանակների:
Սակայն առաջին կերպարանափոխությունը, որի շնորհիվ չինուհին հայտնի է դարձել վիրտուալ տիրույթում, նվիրված է եղել աշխարհի ամենահայտնի կտավներից մեկի հերոսուհուն՝ Մոնա Լիզային:
Ուշագրավ կերպարանափոխության տեսանյութը չինական Weibo առցանց հարթակում ունեցել է տասնյակ միլիոնավոր դիտումներ, այնուհետև տարածվել է արևմտյան սոցկայքերում:
Օգտատերերի դրական արձագանքը ոգևորել է չինուհուն իր գործունեությունը շարունակելու ու նոր կերպարներով հանդես գալու հարցում:
Ստորև առաջարկում ենք ծանոթանալ դիմահարդարի ամենահետաքրքիր աշխատանքներից մի քանիսին.
View this post on Instagram


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...