«Մարտի 1»-ի դեպքերից տուժածներին ոչ թե կփոխհատուցեն, այլ կաջակցեն
«Հրապարակ» թերթը գրում է. ««2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ են դրել ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, երեկ պետք է արդարադատության նախարարության տված եզրակացությամբ ներկայացվեր կառավարության օրակարգ:
Լուրեր կային, որ նախարարությունը բացասական կարծիք է տալու, սակայն երեկ այն չներկայացվեց կառավարության նիստին։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մեզ ասաց․ «Հեղինակներն են հետ կանչել, որ խմբագրեն նախագիծը՝ մեր կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ»։ Նշեց, որ այն կլինի աջակցության մասին օրենք, ոչ թե փոխհատուցման, քանի որ «ԱԺ-ն լիազորված չէ գործադիր իշխանությանը նման լիազորություն տալու, գործադիր իշխանությունը լիազորված չէ մտնել դատական իշխանության տիրույթ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...