«Հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…». Օսիպյանը՝ Լեւոն Երանոսյանի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրել թաշվյա հեղափոխության օրերին ժողովրդի նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու համար, քանի որ վերջինս չի ունեցել նման լիազորություններ, բայց անձամբ 8 լուսաձայնային նռնակ է նետել՝ մարդկանց պատճառելով մարմնական վնասվածք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, սակայն ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը: Իսկ նախաքննության ընթացքում Երանոսյանը պնդել է, թե իր գործողությունները եղել են իրավաչափ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Վերջինս ասել է, թե չի հիշում տեղի ունեցածը. «Իրավաչափ է, որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...