Պաշտոնյային անհարիր պահվածք. Հայտնի է Փաշինյանի արած հայտարարության հասցեատերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»:
Նման եզրահանգման է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի դեմ հարուցած վարույթի շրջանակներում:
Հիշեցնենք՝ Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ում անցկացված ստուգումների վերաբերյալ Սանասարյանի հայտարարությունների ու ֆեյսբուքյան գրառումներում հնչեցված արտահայտությունների կապակցությամբ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ դրանք համարելով իրավապահների նկատմամբ ճնշում եւ ուղղորդում, նաեւ պետական պաշտոնյային անհարիր պահվածք: Էթիկայի հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Սանասարյանի խոսքերը «բովանդակում են հրամայական շեշտադրումներ, կանխակալության տարրեր, ուստի հարիր չէ հանրային պաշտոն զբաղեցնող անձին»:
Հետաքրքիրն այն է, որ դեռ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել նախկինում ակտիվիստ պետական պաշտոնյաների մասին. «Շատերը կարծում են, որ եթե նախկինում իրենց գործունեության հարթակը ֆեյսբուքյան էջերն են եղել, հիմա էլ է այդպես, եւ պետք է այդ էջում սուր ստատուսներ գրելով՝ գնան, ստուգեն որեւէ կազմակերպություն առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ, ասեն՝ նախքան ստուգելը արդեն որոշել եք, թե ով է մեղավորը»:
Շատերի կարծիքով՝ այս հայտարարության հասցեատերերից մեկն էլ Դավիթ Սանասարյանն էր, որի դեմ, փաստորեն, Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...