Սուրճի մեջ քաղցկեղը բուժող բաղադրիչներ են հայտնաբերվել
Ճապոնիայի Կանաձավայի համալսարանի մոլեկուլյար կենսաբանության ոլորտի մասնագետները հայտարարել են, որ սուրճի հատիկների մեջ հայտնաբերել են մասնիկներ, որոնք կարող են լուրջ դերակատարություն ունենալ քաղցկեղի բուժման մեջ՝ նպաստելով հիվանդության զարգացման դանդաղեցմանը։
Ինչպես հայտնում է «Իզվեստիան», իրենց բացահայտման մասին գիտնականները հայտարարել են Բարսելոնայում ամեն տարի տեղի ունեցող Եվրոպական ուրոլոգիայի միջազգային գիտական համաժողովի ընթացքում։ Հրապարակման մեջ նշվում է, որ սուրճով սկսել են բացահայտումն իրականացրած մասնագետները հետաքրքրվել այն բանից հետո, երբ ուսումնասիրել են այլ գիտնականների կողմից արված բազմաթիվ հետազոտություններ եւ պարզել են, որ օրինակ տղամարդիկ, որոնք սուրճ են օգտագործում իրենց սննդակարգում, 11 տոկոսով ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղի որոշ տեսակներով։ Այս վիճակագրությունը հիմք է հանդիսացել, որպեսզի սկսեն հետազոտություններ, պարզելու համար, թե ռիսկայնության աճի կամ նվազման հավանականությունը ինչ կապ կարող է ունենալ սուրճի հետ։
Սուրճի բաղադրության մեջ առկա ամենաուժեղ ազդեցությունը գործող վեց տարրերը վերցնելով էլ սկսվել են փորձերը։ Արդյունքում պարզվել է, որ սուրճի մեջ առկա կավեոլը եւ կաֆեստոլը ունեն հզոր հակաուռուցքային ազդեցություն։ Նրանց համակցությունը կարողացել է դանդաղեցնել որոշ քաղցկեղային տեսակներով ախտահարված բջիջների զարգացումն ու հիվանդության տարածումը։Հենց այս նյութերի ուղղությամբ էլ ապագայում նույն համալսարանի մասնագետները շարունակելու են իրենց ուսումնասիրությունները։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում