Նոր աղմկահարույց քրեական գործ է հարուցվել
«Շաբաթ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Արարատի մարզում գործող «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ի բաժնետեր, իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որի հիման վրա Երևան քաղաքի կենտրոնական վարչության բաժնում հարուցվել է քրեական գործ։
Իտալացի գործարարը կասկածում է, որ ընկերության մյուս բաժնետերերը՝ ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանը, ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը թաքցրել են ընկերության իրական եկամուտները, ինչի արդյունքում ինքը չի ստացել իր շահութաբաժինը։
«Պասեպ Ինթերնեյշնլ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003թ․-ին։ Այն հանդիսանում է տրավերտինի և կավի հանքավայր Վանաշեն տեղամասում։ Այդ տարածքում շատերին հայտնի է որպես նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ «Ալիկի հանք» անվամբ։
Նոր աղմկահարույց քրեական գործ է հարուցվել․ իտալացի գործարարը բողոք է ներկայացրել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ.


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...