Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի՝ «Եվրատեսիլին» մասնակցության պայմանը
Ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել Ռուսաստանի մասնակցին «Եվրատեսիլ 2017»-ին այն դեպքում, եթե Սամոյլովային փոխարինի մեկ այլ մասնակից, ով խնդիրներ չունի ուկրաինական օրենսդրության հետ։
Այս մասին հաղորդել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն։
«Անպայման, մենք պատրաստ ենք ընդունել «Եվրատեսիլի» բոլոր 43 երկրների մասնակիցներին, այդ թվում եւ Ռուսաստանի մասնակցին։ Ռուսաստանը ինքը կարող է գտնել այս իրավիճակից ելքը՝ առաջարկելով մեկ այլ մասնակցի, ով խնդիր չունի ուկրաինական օրենսդրության հետ։ Եվ այդ դեպքում այս հարցը շատ արագ կլուծվի»,– հայտարարել է Կիրիլենկոն։
Ընդ որում փոխվարչապետը նշել է, որ Կիեւը հույս ունի, որ Մոսկվան կընդունի այդ պայմանը։
Մրցույթի շուրջ ստեղծված իրավիճակը Կիրիլենկոն բնութագրել է որպես սադրանք՝ Ռուսաստանի կողմից։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից «Եվրատեսիլյան» աղմուկը սադրիչ գործողությունների երկար շղթայի մի փոքր օղակն է միայն, որն ուղղված է Ուկրաինայում իրավիճակի սրմանը»,– հայտարարել է ուկրաինական քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ Սամոյլովան պետք է ներկայացներ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2017»-ին` «Flame is Burning» երգով, սակայն նրան արգելեցին մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմում ունեցած ելույթի պատճառով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում