«Ղարաբաղի» նախկին դարպասապահ. Հայերն առաջադիմել են մեր նախորդ խաղից հետո
Ֆուտբոլի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի ու թուրքական «Էրզրումսպորի» դարպասապահ Իբրահիմ Շեհիչը խոսել է Հայաստանի ազգային թիմ դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպման մասին:
«Հայերը փորձելու են պաշտպանվել եւ սպառնալ մեր դարպասին հակագրոհներով: Նախկինում հաղացել ենք նրանց հետ եւ հեշտությամբ հաղթել, սակայն մեր նախորդ հանդիպումից հետո մրցակիցն առաջադիմել է: Ցանկանում ենք հաղթանակով սկսել ընտրական փուլը»,- Իբրահիմ Շեհիչի խոսքը մեջբերում է sportsport.ba-ն:
Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:
Իբրահիմ Շեհիչը 2013-2018-ը հանդես է եկել ադրբեջանական «Ղարաբաղում»:
Հայաստանի հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ