Թող ձեռք քաշեն գյուղապետերից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապարանի տարածաշրջանի որոշ համայնքներում վերջին շրջանում շատ գյուղապետերի կողմից չարաշահումների դեպքեր են բացահայտվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե իրավապահ մարմինները չպետք է ընկնեն գյուղապետերի հետեւից: «Չգրված, բայց պարտադրված կարգեր են եղել նախորդ իշխանությունների օրոք: Նախորդ իշխանությունը կոռուպցիոն սխեմայով է ղեկավարել երկիրը: Այսինքն` պարտադրել են, որ գյուղապետը խախտումներ անի:
Մոզամբիկից էր, որտեղից էր, մասնագետ էին բերել, որ ցորեն աճեցնի, կովի կրծքերն էին լվալ սովորեցնում, բոլոր ճանապարհաշինարարությունները, գազաֆիկացման աշխատանքները, բոլոր դպրոցների վերանորոգումները, մանկապարտեզների կառուցումները, վարկային ծրագրերը, խորհրդատվական ծախսեր կային 24 տոկոս: Սա է իրենց ման գալու տեղը, ոչ թե էկել ընկել են գյուղապետերի հետեւից»,-ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով,- «Թող ձեռք քաշեն գյուղապետերից: Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...