Փոխառություններ, ոչ մի անշարժ եւ շարժական գույք. ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը
«Փաստ» թերթը գրում է.
«Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ 2018թ. հարկային տարվա սկզբում առկա են եղել 40 000 ԱՄՆ դոլար եւ 21 000 ԱՄՆ դոլար փոխառություններ: 40 000 ԱՄՆ դոլար փոխառությունից 20 000 դոլարը հարկային տարում վերադարձվել է եւ նշված 40 000 դոլարից տարեվերջում առկա է եղել միայն 20 հազար դոլարը:
Երկրորդ փոխառությունը՝ 21 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջում եւս առկա է եղել: Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաեւ 2018թ. հարկային տարվա վերջում առկա 40 000 ԱՄՆ դոլար փոխառություն: Դեսպանի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 19 000 ԱՄՆ դոլար: Տարեվերջում այն կազմել է 17 հազար ԱՄՆ դոլար:
2018թ. Ա. Մարտիրոսյանի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 31 200 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Ա. Մարտիրոսյանը 2015 թվականից Հնդկաստանում ՀՀ դեսպան է, մինչ այդ եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...