Իբրահիմովիչ. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է գտնի Ֆերգյուսոնից անկախ սեփական փիլիսոփայություն
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է գտնի Ֆերգյուսոնից անկախ սեփական փիլիսոփայություն, ասել է անգլիական ակումբի նախկին խաղացող, այժմ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես եկող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։
«Հիմա «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ գնահատվում է Ֆերգյուսոնի դարաշրջանի հետ համեմատության մեջ։ Եթե ես գլխավորեի «Յունայթեդը», ապա անմիջապես մարդկանց կհիշեցնեի, որ Ֆերգյուսոնն այլեւս ակումբում չէ, եւ ես եկել եմ սեփական պատմությունը կերտելու համար։
Չեմ ցանկանում լսել, թե ինչ է եղել անցյալում։ Ցանկանում եմ ապրել եւ աշխատել ներկայում։ Ֆերգյուսոնը միշտ կմնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ, բայց ակումբի կյանքը շարունակվում է»,– Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Mirror–ը։
Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986–2013 թվականներին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ