Մաուգլի աղջիկը սկսել է խոսել (տեսանյութ)
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, սկսել է խոսել: Երեխան առաջինը շփվել է բժիշկների հետ, որոնց վերահսկողության տակ էլ գտնվում է այժմ։ Այս մասին հաղորդում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ աղջիկը, որը երկար ժամանակ միայնակ էր մնացել աղբակույտերով լի բնակարանում, չէր խոսում ու չափից դուրս հյուծված էր։ Հայտնի է նաև, որ բժիշկները վիրահատական միջամտությամբ հեռացրել են երեխայի վզի մաշկի մեջ ներաճած պարուրաձև մազակալը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 5-ամյա աղջիկը խոսում է գրեթե շշուկով, նա գիտի որոշ կենդանիների անուններ, իսկ առաջին բառը, որ հիվանդանոց տեղափոխվելուց ի վեր նրանից լսել են, վերաբերել է մուլտֆիլմերից մեկի հերոսին։
«Սա Ֆունտիկն է», - ասել է երեխան։
Նշենք, որ երեխայի մայրը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասի դեմ մահափորձի հոդվածով, թեև կինն իրեն հասցեագրված մեղադրանքը չի ընդունում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...