Հարկային օրենսգրքի մի մասն արդեն խորհրդարան են ուղարկել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, սակայն ԱԺ ներկայացված փոփոխությունները միայն օրենսգրքի մի մասն են:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ այս օրենսգիրքը երկու մասով է բերվելու խորհրդարան։ Եվ, ահա, այս նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը: 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34 հազար դրամ: Նախագիծը նոր է մուտքագրվել խորհրդարան եւ դեռ վարչությունների կողմից փորձաքննություն չի անցել»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...