Ինչպես են տասնյակ ապօրինի ներգաղթյալներ գաղտնի հատում ԱՄՆ սահմանը (տեսանյութ)
Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է ամերիկա-մեքսիկական սահմանին ու ցույց է տալիս՝ ինչպես են փաստաթղթեր չունեցող տասնյակ հարավամերիկացի ներգաղթյալներ հատում Միացյալ Նահանգների սահմանը:
Տեսանյութի հեղինակն է յութուբյան բլոգեր Էնդի Մարտինը, որի խոսքով՝ ապօրինի ներգաղթյալները սահմանային ցանկապատում անցք են հայտնաբերել ու կարողացել են դրա միջոցով Կալիֆոռնիա նահանգի տարածք ներթափանցել:
Ամերիկյան իշխանությունների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 52 ներգաղթյալ՝ Հոնդուրասից, Էլ Սալվադորից և Գվատեմալայից, այդ տարբերակով հատել է ԱՄՆ սահմանը, սակայն նրանց հաջողվել է հայտնաբերել:
Հավելենք, որ Դոնալդ Թրամփը նախագահ դառնալուց հետո սկսել է կոշտ քաղաքականություն վարել ապօրինի ներգաղթյալների նկատմամբ: Այժմ նա Կոնգրեսից մի քանի միլիարդ դոլար է պահանջում Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...