Դատախազությունը դեմ չէ ՀԿԿ-ի օգտին ընտրակաշառքով ձայն հավաքածների վճռին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատրաստվում բողոքարկել Երեւանի 2017թ. ավագանու ընտրություններից առաջ բացահայտված «Զիբիլիքսի» գործով` ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու համար մեղադրվող 11 ամբաստանյալների դատավճիռը:
Հիշեցնենք, որ դատարանը վճռեց Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանին եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի` 2 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով: Տուգանք էր նշանակվել նաեւ մյուս մեղադրյալներին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք կբողոքարկեն դատարանի դատավճիռը: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել, բողոք ներկայացնելու բավարար հիմքեր չկան: Ի դեպ, այս գործով նաեւ մաս կա անջատված՝ կազմակերպիչների հետ կապված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...