Քաղաքական ապտակնե՞ր, թե՞ սոսկ շահարկումներ. Փաշինյանն իր հավատարիմ «բլոկին» ցուցում է տվել
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին ՀՀ մարզպետները հերթով նորից սկսել են իրենք իրենց պահել ուշադրության կենտրոնում: Նախօրեին հերթը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր, որն իր ՖԲ էջում բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց եւ չարաշահումների մեջ մեղադրեց նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Ավելի ուշ Ա. Նալբանդյանը նույն՝ ֆեյսբուքյան ձեւաչափով պատասխանեց Ղուկասյանին՝ հորդորելով զերծ մնալ անհիմն մեղադրանքներից եւ իր անունը շահարկելով՝ չինքնահաստատվել: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը եւս հստակ ուղղորդված քաղաքականություն է իշխանությունների կողմից, որպեսզի հնարավոր բոլոր մեթոդներով անվանարկեն նախկին համակարգի ուժեղ դերակատարներին եւ «ցնցող» բացահայտումներ անեն նրանց վերաբերյալ:
Վարչապետը մարզպետների իր հավատարիմ «բլոկին» նման ցուցում է տվել օրերս կայացած հանդիպման ժամանակ, որի մասին արդեն գրել ենք՝ անդրադառնալով համայնքապետների մասով ցուցումներին:
Հետաքրքիր է, որ մարզպետ Ղուկասյանն իր հրապարակման մեջ ներկայացրել է նախաքննական մարմնում գտնվող գործի որոշ մանրամասներ, ինչը փաստացի նախաքննական գաղտնիքի հրապարակում է եւ հակասում է ՀՀ սահմանադրաիրավական նորմերին: Ի դեպ, քննության ընթացքում որոշ գործերի մանրամասներին տեղյակ լինելը, կարծես, դառնում է ցավալի «ավանդույթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...