«Իմ քայլը» խմբակցության եւ գործադիրի միջեւ լուրջ հակասություններ են առաջացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ գործադիրի միջեւ լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ փոփոխություններին, որոնք արժանացել են մասնագետների քննադատություններին։
Մասնավորապես, նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, հարկել նաեւ գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի), 1 շշի գինը 30 դրամով կբարձրանա, գրավատների պետտուրքը կբարձրանա 60 անգամ՝ տարեկան 100 հազարից դառնալով 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն։
Պատգամավորներն ասում են, որ եթե նույնիսկ կողմ քվեարկեն, ապա կարճ ժամանակում նոր փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու։ Հարկային օրենսգիրքը, ըստ ամենայնի, կքննարկվի հաջորդ քառօրյայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...