Ռուս բլոգերը հանուն «լայքերի» թռել է կամրջից (տեսանյութ)
ՌԴ Տյումեն քաղաքի բնակիչ, բլոգեր Սերգեյ Պալավինկինը Instagram-ում ցնցող տեսանյութ տեղադրելու և «լայքեր» հավաքելու նպատակով բարձր կամուրջից թռել է խորը ձնակույտի մեջ: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է 72.RU-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Սիրահարների կամրջի վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է բլոգերը ցատկում տպավորիչ բարձրությունից և ընկղմվում ձյան մեջ:
Նա որևէ վնասվածք չի ստացել, սակայն ընկերները նրան դժվարությամբ են հանել ձյան միջից, քանի որ նա շատ խորն է խրված եղել: «Զբոսնում էինք, տեսանք ձնակույտը, և ես ցատկեցի»,- ասել է Պալավինկինը:
2018 թվականի օգոստոսին բլոգերը նկարահանել էր տեսանյութ, որտեղ նա #InMyFeelings Challenge-ի շրջանակում պարում է այրվող մեքենայի մոտ: Արդյունքում, մեքենան ամբողջությամբ այրվում է, դեպքի վայր են ժամանում ոստիկանները և տեսանյութի հերոսին և նրա ընկերներին տեղափոխում ոստիկանության բաժին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...