Եվրոպա լիգա. «Արսենալը» հաղթեց «Ռենին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանում կայացան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը ֆրանսիական «Ռենն» էր: «Զինագործներն» առաջին խաղում պարտվել էին 1:3 հաշվով ու պատասխան խաղում հայտնվել ծանր իրավիճակում:
«Էմիրեյթսում» «Արսենալը» հանդիպումը շատ ակտիվ սկսեց: Արդեն առաջին 15 րոպեի ընթացքում տանտերերը երկու գոլ խփեցին: 5-րդ րոպեին հաշիվը բացեց Օբամեյանգը, իսկ 10 րոպե անց այն կրկնապատկեց Մեյտլենդ-Նայլսը:
Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները մի փոքր թուլացրին տեմպը: 69-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանն էլ սկիզբ դրեց իր թիմի երրորդ գոլին:
Մխիթարյանի սկսած գրոհը Կոլաշինացի փոխանցումից հետո ավարտին հասցրեց Օբամեյանգը՝ իր հաշվին դուբլ գրանցելով: Գոլը գրանցվեց 72-րդ րոպեին:
Այսպիսով, «Արսենալը» հաղթեց ընդհանուր 4:3 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ