Քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը (ուղիղ)
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ տարածքից հեռացվում են նաև կանաչ թփերը:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը լրագրողներին ասաց, որ այն թփերը, այն կանաչ զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել ժամանակավորապես, որ չվնասվեն այս բարեկարգման ընթացքում, մասնագետների կողմից կտեղափոխվեն:
Նա նշեց, որ մի մասը կտնկվի այլ վայրերում, մի մասն էլ հետագայում կվերադարձվի այդ տարածք:
Ինչ վերաբերում է սրճարանների տարածքում գտնվող ծառերի ճակատագրին, Հակոբյանն ասաց, որ մասնագետները կառանձնացնեն ճաղերը, որպեսզի ապամոնտաժումից ծառերը չվնասեն: «Ծերացած ծառերի համար կտրվի մասնագիտական գնահատական, խնամքի կենթարկվեն, մի քանիսն էլ միգուցե հեռացվեն: Որոնք հնարավոր կլինի փրկել, պահպանել, կշարունակեն իրենց կենսունակությունը»,- ասաց նա:
Հարցին էլ՝ ինչու են միայն երկու սրճարանները ապամոնտաժվում, Խաչիկ Հակոբյանը նշեց, որ քաղաքապետարանն ամեն ինչ անում է օրենքի շրջանակներում: «Մենք այս պահին վերաբարեկարգման աշխատանքներ ենք իրականացնում, մենք այս պահին վերադարձնում ենք կանաչ զանգվածը»,- նշեց նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...