Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթներն ամրագրվելու են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով
«Ժողովուրդը» գրում է. «Այսուհետ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթներն ամրագրվելու են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով: Երեկ այդ նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից: Նշենք, որ մինչև այժմ այդ կարգավորումներն արված են «ԱԺ կանոնակարգ» օրենքով:
Այժմ առաջարկվում է, որ այդ դրույթները սահմանվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի շրջանակում, որում կհստակեցվի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումների և ընտրության համար նախատեսված ժամկետները:
Նշենք, որ այժմ դատավորի թեկնածու առաջադրելու իրավասությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինն է, սակայն երկար ժամանակ է, ինչ Սահմանադրական դատարանում հակասահմանադրական իրավիճակ է ստեղծվել, չեն կարողանում դատավորներ ընտրել, սա այն ժամանակ, երբ նախորդ խորհրդարանում ՀՀԿ-ն մերժում էր ներկայացված թեկնածուներին:
Այսօրվա դրությամբ թափուր է սահմանադրական դատարանի դատավորի մեկ թափուր հաստիք, և դատավորների թիվը 8-ն է: Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի անգամ խորհրդարանում տապալվեց ՍԴ դատավորի ընտրությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...