«Լիդիանը» կդիմի միջազգային արբիտրաժ. «հաղթելու շանսերը մոտ են 100 տոկոսին»
«Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը՝ Ամուլսարի հանքը շահագործող, հայտարարեց միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին, որը կիրականացնի ծանուցումից 3 կամ 6 ամիս անց։ Դեռ ամառվանից ճանապարհների փակման պատճառով ծրագրի իրականացումը կասեցված է, եւ «Լիդիանի» դիմումները՝ ուղղված ՀՀ կառավարությանը, անարձագանք են մնացել։
Կառավարությունը որոշել է նոր փորձաքննություն իրականացնել, որի համար բյուջեից 400 հազար դոլար է հատկացվելու։
Մեր աղբյուրներն ասացին, որ վերջին ամիսներին արդեն տարբեր իրավաբաններ էին աշխատում «Լիդիանի» համար, եւ նրանք վստահեցրել են, որ հաղթելու շանսերը մոտ են 100 տոկոսին։ Ինչ վերաբերում է վնասների գնահատմանը, ապա թեեւ դեռ թվեր չեն հրապարակում, բայց խոսվում է 1,5 միլիարդ դոլարի մասին, որի մեջ մտնում են ներդրված 400 միլիոնը, վերջին 8 ամիսների վնասները եւ այն հավանական եկամուտը, որը կարող էր ունենալ ընկերությունը հանքը շահագործելու դեպքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...