Մեսսի. Այն, ինչ արեցին Ռոնալդուն և «Յուվենտուսը», տպավորիչ էր
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիոնի» հետ պատասխան խաղից հետո կիսվել է տպավորութուններով:
«Կամպ Նոու» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է տանտերերի` 5:1 հաշվով հաղթանակով, իսկ արգենտինացին այդ խաղում դարձել է դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
«2:1 հաշվի ժամանակ մենք պետք է ավելի խելամիտ դառնայինք: Քանի դեռ «Լիոնը» մեզ չէր սպառնացել: Բարեբախտաբար, մենք երրորդ գոլը խփեցինք և նորից խաղը վերահսկեցինք:
Բոլոր սկզբունքային մրցակիցներն ուժեղ են: Նույն «Այաքսը» ցույց տվեց, որ երիտասարդ տաղանդների հիանալի թիմ է, ովքեր ոչ մեկից չեն վախենում: «Բարսելոնան» պետք է պատրաստ լինի ամենաբարդին:
Այն, ինչ երեկ արեցին Ռոնալդուն և «Յուվենտուսը», տպավորիչ էր: Ես կարծում էի, որ «Աթլետիկոյին» հաղթելն ավելի բարդ կլիներ: Հրաշալի երեկո էր Կրիշտիանուի համար»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Առաջին հանդիիպումը, որը կայացել էր Ֆրանսիայում, ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով: Այսպիսով, «Բարսելոնան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ