ԱԺ աշխատակազմում բոլոր ուշացողների կամ աշխատանքից շուտ հեռացողների աշխատավարձից պահումներ կարվեն
«Հրապարակը» գրում է. «ԱԺ աշխատակիցներին նոր փորձություն է սպասվում: Ամենայն հավանականությամբ, եկող ամսվանից բոլոր ուշացողների կամ աշխատանքից շուտ հեռացողների աշխատավարձից պահումներ կարվեն:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը զգուշացրել է, որ կարող են ուշանալ ընդամենը 15 րոպե, ամենաուշը առավոտյան 9:15-ին պետք է աշխատավայրում լինեն և հեռանան երեկոյան 6-ից հետո, եթե ոչ, պետք է զեկուցագրեր գրեն՝ հիմնավորելով պատճառները, հակառակ դեպքում պահումներ կարվեն: Թե ինչ չափով, դեռ չեն որոշել:
Ինչպես հայտնի է, աշխատակազմը մուտք է գործում հատուկ քարտերով, և ֆիքսվում է դուրս գալու և մտնելու ժամը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...