ՊՎԾ-ի մերձՀՀԿ-ական կադրերը. Թունելի Հակոբի քրոջորդի, «Մոնարխ» ու Սերժ Սարգսյանի հովանավորյալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ` արմատական հեղափոխական Դավիթ Սանասարյանը բավականին հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա «կադրային բանկը» հիմնականում բաղկացած է Հաշվեքննիչ պալատի կադրերից, սակայն էլ ավելի հետաքրքիրը ՀՀԿ-ական եւ մերձՀՀԿ-ական կադրերն են, որ բավականին լուրջ ֆունկցիաներ ունեցող ՊՎԾ-ի առանցքային պաշտոններում են:
ՊՎԾ բնապահպանության վարչության պետը` Արման Դավթյանը, ՀՀԿ-ական Թունելի Հակոբի (Հակոբ Հակոբյանի) քրոջ որդին է։
Հիշեցնենք` Թունելի Հակոբը հետաքրքրություններ ունի «բնապահպանության» ոլորտում, այդ թվում եւ «Ամուլսարի» տեխնիկան ինքն է «սպասարկում»:
Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի տեղակալ Ալբերտ Աբգարյանին, ապա նա ժամանակին աշխատել է նախագահականում, համարվել է Սերժ Սարգսյանի հովանավորյալը, 2017-ին ՀՀԿ համամասնական ցուցակի 58-րդ համարն էր, ստեղծագործում էր ՀՀԿ-ի համար` նախընտրական երգն ինքն էր գրել:
Ըստ որոշ աղբյուրների, Սանասարյանը մտերիմ է «Մոնարխի»՝ Արմեն Գինոսյանի հետ։
Ի դեպ, մեզանում վեբ-կայք ունեն անգամ փոքրիկ վարսավիրանոցներն ու արհեստանոցները, սակայն ՊՎԾ-ն առ այս պահը կայք չունի։ Կառավարության կայքում եւ ծառայության ֆեյսբուքյան էջերում միայն հեռախոսահամար կա նշված, որին չեն պատասխանում, եւ էլեկտրոնային փոստի հասցե»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...