Ամալ Քլունին շքեղ սպիտակ զգեստով մասնակցել է արքայազն Չարլզի ընթրիքին
41-ամյա Ամալ Քլունին մասնակցել է արքայազն Չարլզի ընթրիքին, որը կազմակերպվել էր Բուքինգհեմյան պալատում: Փաստաբանի հրաշալի տեսքն անտարբեր չի թողնել նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներին։ Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հոլիվուդյան աստղեր, այդ թվում Ամալ եւ Ջորջ Քլունիները։
Դերասան Ջորջ Քլունին նախապատվություն է տվել դասական սմոքինգին, որը համադրել է կաշվե կոշիկների հետ։ Ամալ Քլունին սպիտակ զգեստ է ընտրել, որն առաջին անգամ ներկայացվել է 2007թ.-ին՝ Jean-Louis Scherrer by Stephane Rolland-ի հավաքածուում։ Քլունին կերպարն ամբողջացրել էր փոքրիկ պայուսակով։
Զույգին ուրախությամբ ողջունել է արքայազն Չարլզը։ Նրանք երկար ժամանակ զրուցել են եւ ծիծաղել։ Քլունիները լավ հարաբերություններ ունեն թագավորական ընտանքի հետ։ Դերասանն ու նրա կինը ընտանիքի կարեւոր իրադարձությունների պատվավոր հյուրերի ցանկում են։ Ամուսինները մասնակցել են նաեւ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի հարսանեկան արարողությանը։
Աղբյուրը՝ Graziamagazine


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում