Ռուսաստանի հավաքականը՝ շախմատի աշխարհի չեմպիոն
Շախմատի Ռուսաստանի հավաքականը Աստանայում ավարտին մոտեցող աշխարհի թիմային առաջնության վերջին տուրից առաջ ապահովեց չեմպիոնի կոչումը:
Նախավերջին՝ 8-րդ տուրում ռուսները 3.5:0.5 հաշվով հաղթեցին Շվեդիայի հավաքականին եւ վաստակեցին 14 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող Անգլիայի ու Հնդկաստանի թիմերը հետ են 3-ական միավոր:
Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Անդրեյկինը եւ Վլադիսլավ Արտեմեւը: Ռուսներն աշխարհի թիմային առաջնությունում հաղթել էին նաեւ1997, 2005, 2010, 2013 թվականներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցում աշխարհի թիմային առաջնությանը:
Ավելի վաղ կանանց աշխարհի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահովել էր Չինաստանի հավաքականը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ