Ռոբերտ Քոչարյանին դատում են 2008-ին գոյություն չունեցող հոդվածով․ Ռուսական մամուլի անդրադարձը
Մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:
Միջնորդությունը կքննվի այսօր մարտի 13-ին՝ ժամը 12:30 -ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Եվ ահա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննվելուց առաջ ռուսական մամուլը կրկին նրան անվանում է քաղաքական բանտարկյալ, իսկ ընթացող պրոցեսը անվանում «գործ կարել»։
«Комсомольская правда»-ն հրապարակել է «Նախկին նախագահի նկատմամբ «քրեական գործ են կարում» վերտառությամբ հոդվածը, որում հոդվածագիրը նկատում է, որհարուցված քրեական գործերը գնալով առավել շատ հարցեր է առաջացնում։ Հոդվածագիրը նաև նկատում է, որ Քոչարյանին դատում են 2008 թվականին գոյություն չունեցող հոդվածով, ինչը առնվազն տարօրինակ է։
Նախագահ Քոչարյանի գործին է անդրադարձել նաև «Известия» պարբերականը, որում ևս մանրամասն անդրադարձ է կատարվել գործի խութերին։
Ակնհայտ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նիստից առաջ նման հրապարակումները պատահական չեն։ Նման թեմաներին ռուսական մամուլի անդրադարձ և հստակ գնահատակաները նաև երկրի քաղաքական իշխանության գնահատական կարելի է համարել։ Ըստ էության դատական նիստից ժամեր առաջ ռուսական կոմղը կրկին հիշեցնում է Հայաստանի իշխանություններին, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրենց համար քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ սկսվաց պրոցեսը քաղաքակն հաշվեհարդար է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...