Ես պարզապես արեցի իմ աշխատանքը. Ռոնալդուն` «Ատլետիկոյի» հետ խաղում ձևակերպած հեթ-տրիկի մասին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղի արդյունքը (3:0): Այս խաղում պորտուգալացին հեթ-տրիկ է ձևակերպել.
«Ցանկանում էինք այս երեկոն առանձնահատուկ դարձնել, ու մեզ դա հաջողվեց: Ոչ միայն իմ գոլերի, այլև` ամբողջ թիմի գործողությունների շնորհիվ: Հենց այսպիսի տրամադրվածությամբ է պետք խաղալ Չեմպիոնների լիգայում: Մենք պետք է հպարտանանք մեզանով:
Ես պարզապես արեցի իմ աշխատանքը: Շատ ուրախ եմ, որ երեկոն հրաշալի ստացվեց: «Ատլետիկոյի» հետ միշտ բարդ է խաղալը, բայց մենք ամուր թիմ ունենք, ինչն էլ ցույց տվեցինք»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` առաջին խաղում «Յուվենտուսը» 0:2 հաշվով պարտվել էր «Ատլետիկոյին»: Այսպիսով, երկու խաղի արդյունքում 1/4 եզրափակիչ է դուրս եկել իտալական ակումբը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ