Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը. խորքային պատճառներ կան
«Փաստը» գրում է. «Իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվում, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ստանալ: «Փաստ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ իշխանության ներսում լուրջ տարաձայնություններ կան, այսպես կոչված, «բուն հեղափոխական» (կամ, այլ կերպ ասած, «նիկոլական») և «սորոսական» թևերի միջև, և որ վերջիններս անհանգստություններ ունեն, թե «նիկոլականներն» ուզում են «քցել» իրենց:
Թերթը պարզել է, որ այդ հակասություններն ունեն մի քանի խորքային պատճառներ, որոնցից առաջնայինը երկուսն են. նախ՝ լուրջ պայքար է գնում իշխանության ներսում վերադասավորումների ու ազդեցության գոտիների համար, և երկրորդ` «սորոսականների» իշխանությունը թուլացնելու կամ ընդհանրապես իշխանական օղակից հանելու փաստը հետագայում ՌԴ վրա թանկ «վաճառելու» խնդիր է լուծվում` որպես լոյալության դրսևորում:
Նշվածի վառ օրինակ կարող են հանդիսանալ Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկը, իշխանական ֆեյքերով և տեղեկատվական «սլիվներով» ամենատարբեր մեկնաբանություններ տարածելն ու թեմայի արհեստական սրացումը: Լուրերի համաձայն` մութ ամպեր են կուտակվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավերևում, ով նույնպես ակնհայտ արևմտամետ գործիչ է: Այս համատեքստում ուշագրավ են նաև ԵՊՀ-ում ընթացող գործընթացները, երբ «Ռեստարտ» նախագիծը տանուլ տվեց հերթական «ճակատամարտը»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...