«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» ճակատագիրը դեռևս անորոշ է
«Ժողովուրդը» գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռևս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տևական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են:
Ավելին՝ պարզվում է՝ այս հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցրել այն տարածքը, որը նախկինում անվարձահատույց տվել էր նրանց:
«Քանի որ վարչապետը ՀՀԿ-ական չէ, իրենք մեզ տարածքից հանեցին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային կենտրոնը համակարգող Գոհար Պետրոսյանը:
ՀՀԿ այդ քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ երկար ժամանակ այս հիմնադրամը եղել է նախկին իշխող կուսակցության ոչ պաշտոնական ստորաբաժանում: Ի դեպ, այս պահին չի գործում Ծաղկաձորում գտնվող առողջարանական համալիրը, որտեղ անցկացվում էին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքները:
Ի դեպ, Ծաղկաձորում գտնվող այդ համալիրը հիմնադրամի հաշվառման տակ է գտնվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...