Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը
Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը, որոնք մարտի 18-ին մրցավայր կմեկնեն իրենց մարզիչների հետ:
Այս առաջնությունում ևս չենք ունենալու պարային զույգ.
«Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ կապված խնդիր, դրա համար այս տարի չի մասնակցում։ Եթե մինչև հուլիսի 1-ը կարգավորենք խնդիրները, հաջորդ տարի կմասնակցի»,- ասել է Մելանյա Ստեփանյանը:
Գեղասահքի ֆեդերացիայի նախագահը խոսել է նաև Անաստասիա Գալուստյանի` տևական ժամանակ սահադաշտից բացակայելու պատճառների մասին.
«Ես երբեք չեմ ցանկացել բարձրաձայնել այդ թեման, բայց նրա մոտ տարիքային կամակորություն է եղել։ Նույնիսկ եղել է, որ նա որոշել է փոխել մարզումային սահադաշտերը, ինչը ես իմ կապերով կարգավորել եմ՝ չնայած դա իմ պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց ես չեմ կարող և չեմ ցանկանում հաշվի նստել մարզիկների տարիքային կամակորությունների հետ»,- մանրամասնել է Մելանյա Ստեփանյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ