«Աղջիկ-մաուգլի»-ի մայրը պատմել է, թե ինչու է երեխային թողել աղբով լցված տան մեջ
Հնգամյա «աղջիկ-մաուգլի»-ի մայրը պատմել է, թե ինչու է փոքրիկ դստերը թողել աղբով լցված տան մեջ, գրում է life.ru-ն:
Կինը նշել է, որ միայնակ մայր է և աշխատանքի գնալիս ստիպված է եղել աղջկան մենակ թողնել: Նա նշել է, որ մտադիր է եղել վաճառել բնակարանը և մինչև նոր բնակարան ձեռք բերելը տեղափոխվել իր ծանոթի տուն:
Մայրը նաև ասել է, որ ժամկետանց վարկեր և կոմունալ ծառայությունների դիմաց գոյացած պարտքեր ունի, որի պատճառով էլ ցանկացել է վաճառել բնակարանը:
Հիշեցնենք, որ մոսկովյան բնակարաններից մեկում «աղջիկ-մաուգլի» էին գտել։ Life.ru-ի փոխանցմամբ՝ երեխան բնակվում էր Լենինգրադյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։
Հարևանները նկատել էին, որ 8-րդ հարկի բնակարանից հաճախ երեխայի լացի ձայն է լսվում։ Բազմաթիվ անգամներ փորձել էին պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն բնակարանի դուռը չեն բացել, այդ թվում՝ հարևանների խնդրանքով ժամանած տեղամասային ոստիկանի առջև։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...