Ինչպես ՄԽ համանախագահների մյուս բոլոր հայտարարություններում, այստեղ ևս պահպանված էր պարիտետը
«168 ժամը» գրում է. ««Ժամանակ առ ժամանակ համանախագահները նման ծրագրային ելույթներով են հանդես գալիս: Այս անգամ հայտարարությանը նպատակն էր նաև՝ կողմերին հիշեցնել բանակցությունների օրակարգը՝ բարձրացնելով իրենց հեղինակությունը որպես միջնորդների, քանի որ նախորդ հանդիպումները չէին կայացել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:
Ինչպես համանախագահների մյուս բոլոր հայտարարություններում, այստեղ ևս պահպանված էր պարիտետը, և միջնորդները որևէ կողմի ՄԽ օրակարգից դուրս քայլերը չեն ողջունում, խոսքը թե ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելն է, և թե ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտությունը»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը:
Նա նաև նշել է. «Իհարկե, ես այն համոզմանն եմ, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, և առանց Արցախի որևէ բան չի կարող որոշվել: ՀՀ-ն այդ նպատակի ուղղությամբ պետք է առաջ շարժվի: Սակայն ՄԽ էությունն ու բնույթն է՝ ստեղծել համերաշխության մթնոլորտ կողմերի միջև՝ մեղմելով այն անկյունները, որոնք սրում են իրավիճակը բանակցային սեղանին:
Ինչ վերաբերում է կարգավորման սկզբունքներին ու տարրերին, ապա այստեղ ևս նորություն չկա, համանախագահները խոսում են Մադրիդյան սկզբունքների մասին, հիշեցնում, որ դա է բանակցային օրակարգը, պետք է լինեն փոխզիջումներ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...