Դավիթ Սանասարյանի օրերը հաշված են. նրա դեմ լուրջ կոմպրոմատներ կան. Փաշինյանին տեսանյութ են ցույց տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սև-մութ ամպեր կուտակվել: Ավելին՝ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկություններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ հաշված են:
Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որևէ կերպ ներվեն իշխանությունների կողմից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ՝ կոնկրետ փաստերով: Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա, թե իր ունեցվածքը երբ, որտեղից և ինչ միջոցներով է ձեռք բերել, թեկուզ, որ դրանք լինեն ուրիշի անունով:
Նշենք, որ պաշտոնավարման սկզբում նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել էր, որ չունի ոչ գույք, ոչ էլ դրամական միջոցներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...