Մեսսին կրկին ցանկանում է աշխատել Արգենտինայի հավաքականի հետ. Սկալոնի
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ազգային ընտրանի վերադառնալու որոշման մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունից հետո Մեսսին հայտարարել էր հավաքականից ժամանակավորապես հեռանալու մասին:
«Աշխարհի առաջնությունը մեծ հիասթափություն էր Արգենտինայի և անձամբ Մեսսիի համար: Արդյունքում Լեոն որոշեց չմասնակցել իմ գլխավորությամբ առաջին 6 հանդիպումներին:
Որոշ ժամանակ անց նա տեսավ, որ թիմը հասունացել է: Մեսսին հետևել է մեր խաղաոճի փոփոխությանը և այժմ կրկին ցանկանում է աշխատել հավաքականի հետ: Մենք կարող ենք միայն ողջունել նման որոշումը: Մեսսին շատ հանդիպումների է մասնակցում, և նրա կարգավիճակում գտնվող շատ ֆուտբոլիստներ ևս նախընտրում են դադար վերցնել:
Լեոն արդեն որոշել է միանալ հավաքականին, սակայն խաղերին մասնակցելու հարցը որոշելու եմ ես: Իմաստ չունի քննարկել, թե նա քանի խաղի կմասնակցի, երբ մեր առաջիկա հանդիպումը 15 օր անց է»,- Սկալոնիի խոսքը մեջբերել է Goal.com-ը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ