Մարսելոն 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Յուվենտուսի» հետ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը 4-ամյա պայմանագրի մասին է, որի համաձայն ֆուտբոլիստը մրցաշրջանի համար 12 մլն եվրո կստանա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարսելոյին «Յուվենտուսում» է ցանկանում տեսնել «Ռեալում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն: Հիշեցնենք` բրազիլացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն Իսպանիայի առաջնության 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Վերջին 4 խաղում բրազիլացին մնում էր պահեստայինների նստարանին, իսկ նրա փոխարեն դաշտ էր դուրս գալիս 22-ամյա Սերխիո Ռեգիլոնը:
«Ռեալի» կազմում Մարսելոն 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, 4 անգամ` Իսպանիայի առաջնությունում, 2 անգամ երկրի Գավաթի, 3 անգամ էլ` Սուպերգավաթի խաղարկությունում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ