Անոմալ շոգերից հետո Ավստրալիայում ձյուն է տեղում (տեսանյութ)
Ավստրալիայի հարավարևելյան շրջաններում տիրող շոգին նախօրեին փոխարինել է ցուրտ եղանակը: Ինչպես գրում է Корреспондент-ը, երկրի ամենաշոգ շրջաններում մարտի վեցին ձյուն է տեղացել:
Հաղորդվում է, որ Վիկտորյա նահանգի արևելյան մասում տեղացող ձյունը ֆիքսել են Բոու-Բոու լեռան վրա տեղադրված տեսախցիկները: Բոու-Բոու լեռան բարձրությունը գերազանցում է 1500 մետրը:
Ձյուն է տեղացել նաև Թասմանիա կղզու լեռներում:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Ավստրալիայում դեռ այնքան շոգ էր, որ հյուսիսային շրջաններում ջերմային ալիքների հետևանքով գետինը ծխացել էր, իսկ հունվարին օդի ջերմաստիճանը բազմաթիվ նահանգներում գերազանցում էր 40 աստիճանն ըստ Ցելսիուսի:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...