Համալրում. Նախկին պաշտոնյաների մասով աղմկոտ քրգործերն այնքան շատ են, որ ՀՔԾ-ն դիմել է այլ քննիչների
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, եւ այդ գործերը նախաքննության համար ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ քրեական գործերն այնքան մեծածավալ են, բազմադրվագ, ըստ այդմ, ՀՔԾ քննիչներն այնպիսի ծանրաբեռնվածության տակ են ընկել դրանց պատճառով, որ ստիպված են եղել քննչական խմբերում քննիչներ ընդգրկել նաեւ ՀՀ քննչական կոմիտեից ու ԱԱԾ քննչական վարչությունից: Սա արվել է նաեւ այն պատճառով, որ նախաքննական մարմինը կարողանա սեղմ ժամկետներում ավարտել այդ քրեական գործերի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան:
Ի վերջո, շուտով կլրանա նախաքննության մեկ տարին, ու եթե աղմկահարույց քրեական գործերով ավարտ չհայտարարեն, ապա պետք է բերեն հիմնավորումներ: Ուստի գործընթացն արագացնելու համար որոշվել է պարզապես համալրել թիմը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...