«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Սուլշեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Պարի Սեն Ժերմենի» արգելքը հաղթահարելուց հետո հայտարարել է, որ իր թիմը կարող է հասնել մրցաշարի եզրափակիչ:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «կարմիր սատանաները» պարտվել էին 0-2 հաշվով, իսկ Փարիզում կայացած պատասխան խաղում առավելության հասան 3-1 հաշվով և արտագնա խաղում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ դուրս եկան քառորդ եզրափակիչ:
«Ահա այսպիսինն է «Մանչեսթեր Յունայթեդը»: Սըր Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես ուրախ է և հպարտ: Մենք կարող ենք անցնել ամբողջ ճանապարհը և հասնել եզրափակիչ, բայց նախ պետք է սպասենք վիճակահանությանը: Քառորդ եզրափակչում չեն կարող թույլ թիմեր լինել:
Ինչ վերաբերվում է Լուկակուի խաղին՝ նա այժմ պարզապես բարձունքում է: 3 խաղում 6 գոլ խփելը վատ չէ, այնպես չէ՞: Նրան շատ են քննադատել, բայց նա դրանից դասեր է քաղել և ավելի լավն է դարձել: Ուրախ եմ նրա համար»,- Սուլշերի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ