Նիկոլաս Մադուրոն պարել է իրեն նվիրված երգի ներքո (տեսանյութ)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը` Սիլիա Ֆլորեսը պարել են պետության ղեկավարին նվիրված երգի ներքո, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` երկրի հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Մադուրոն խնդրել է հանդիպմանը ներկա երաժիշտներին նվագել նախօրեին ավարտված կառնավալի պատվին:
Սակայն երաժիշտները կատարել են երգ` «Մադուրոն չի հեռանում, Մադուրոն չի հեռանում» բառերով: Երաժշտության ներքո նախագահը և նրա կինը, շրջապատված պարուհիներով, մի քանի պարային շարժումներ են կատարել:
Ի դեպ, հանդիպման սկզբում երաժիշտները ներկայացրել էին նախագահին նվիրված ևս մի երգ, որի մեջ անընդհատ կրկնվում էր «Մադուրոն դիմադրում է» արտահայտությունը:
Վենեսուելայում, ինչպես շատ լատինամերիկյան շատ երկրներում, ավարտվել է ամենամյա կառնավալը: Երկրի փոխնախագահ Դելս Ռոդրիգեսի խոսքով` այս տարի կառնավալին մասնակցել է մոտ 7 միլիոն մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...