Բրյուսելյան հիասթափություն. եվրոպացիների հորդորով գաղափարի իրականացումը սառեցվել է
«168 ժամ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, մինչեւ ՀՀ վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցը խոսվում էր այն մասին, որ Բրյուսելում Եվրամիության հետ միասին Հայաստանի վարչապետը հայտարարելու է, որ նախապատրաստվում է ներդրումային համաժողովի անցկացում՝ Հայաստան՝ արտասահմանյան, մասնավորապես՝ եվրոպական ներդրումներ ներգրավելու համար։
ՀՀ կառավարության ղեկավարի հույսն այն էր, որ Ներդրումային համաժողովի շնորհիվ, որը փաստացի դոնոր կոնֆերանսի թեթեւ տարբերակն է, հնարավոր այդ ֆինանսների մի մասը կգա մեր երկիր։ Ժամանակին ԵՄ-ն Վրաստանի ու Մոլդովայի համար անցկացրել էր դոնոր կոնֆերանսներ՝ յուրաքանչյուր երկրի համար մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր հաստատելով։ Սակայն Բրյուսելում՝ բուն բանակցությունների ժամանակ, այս հարցի վերջնական լուծման մասին չեն ազդարարել ո՛չ հայկական եւ ո՛չ էլ եվրոպական կողմերը։
«168 ժամին» հայտնի դարձավ, որ խնդիրը քննարկելուց հետո եվրոպացիների հորդորով այս գաղափարի իրականացումը սառեցվել է, քանի որ ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու նման նախաձեռնությունը պիտանի լինել չի կարող։
Ըստ էության սա հերթական ապացույցներից մեկն էր, որ ոչ միայն կոնկրետ օրակարգ եւ հարց Հայաստանի համար Եվրամիությունում չի լուծվել, այլեւ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցը այնուհանդերձ այնքան ժամանակավրեպ էր ու ոչ օգտակար, որ անգամ նախապես քննարկվող գաղափարը այնտեղ որեւէ լուծում չի ստացել։ «168 ժամի» տեղեկություններով՝ եվրոպացիներն առաջարկել են այս հարցին անդրադառնալ ավելի ուշ, գուցե Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո, ԵՄ նոր ղեկավարության հետ։ ԵԽ ընտրությունները տեղի կունենան այս տարվա մայիսի 23-26-ը։
Ուշագրավ է, որ Բրյուսելում ՀՀ վարչապետի գտնվելու ժամանակահատվածում այնտեղ է եղել նաեւ Վրաստանի վարչապետը, որին շատ ավելի ջերմ ու բարձր մակարդակով ու գործնական օրակարգով եւ հստակ արդյունքներով են ընդունել, եւ այդ տարբերությունը նույն օրերին Հայաստանի ու Վրաստանի վարչապետների ընդունելության միջեւ աչք էր զարնել։
Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Փաշինյանը Բրյուսել մեկնելիս հավակնում էր «հեղափոխական» օրակարգի եւ ժողովրդավարական իմիջի, սակայն, ցավոք, մեր բրյուսելյան դիվանագիտական աղբյուրները Վրաստանի վարչապետի այցն ավելի արդյունավետ են գնահատում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...