Հայաստանի առաջնություն. «Ալաշկերտը» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին»
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցել է «Գանձաար-Կապանի» հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպումը կայացել է Ավանի ֆուտբոլի ակադեմիաի մարզադաշտում:
Արամ Ոսկանյանի սաները հաշվի մեջ առաջ են անցել առաջին իսկ րոպեին. Ալեքսանդր Պրուդնիկովն անվրեպ է իրացրել Ուրոշ Նենադովիչի վաստակած 11-մետրանոցն ու բացել հաշիվը: Ավեի ուշ, Պրուդնիկովը դուբլ է ձևակերպել: «Գանձասար-Կապանի» կազմում Չուլան է 12-րդ րոպեին հավասարեցրել հաշիվը:
«Ալաշկերտի» ֆուտբոլիստներին հաջողվել է հաղթողի կագավիճակում գնալ ընդմիջման. առաջին կեսին ավելացրած 3-րդ րոպեին Մլադեն Զելկովիչը գրավել է Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասն ու հաշիվը դարձրել 2:1: Իսկ երկրորդ կեսի մեկնարկում Դանիլո Սեկուլիչը երրորդ գնդակն է ուղարկել կապանյան թիմի դարպասն ու ամրապնդել իր թիմի առավելությունը:
«Գանձասար-Կապանի» կազմում ևս մեկ գնդակ հետ բերեց Գեղամ Հարությունյանը` աչքի ընկնելով խաղի 71-րդ րոպեին, սակայն ավելին անել Աշոտ Բարսեղյանի սաներին անել չհաջողվեց:
Նշենք` 65-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում կարմիր քարտ է ստացել ու հեռացվել դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Հենրի Ավագյանը: Իսկ հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին «Ալաշկերտի» կազմում այս խաղում իր երկրորդ գոլն է հեղինակել Ալեքսանդր Պրուդնիկովը` անհատական փայլուն անցումներից հետո գնդակն ուղարկելով Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասն ու ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտն» իր միավորների թիվը հասցրել է 36-ի և ամրապնդվել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Իսկ «Գանձասար-Կապանը», որն իր ակտիվում 22 միավոր ունի, գտնվում է 7-րդ տեղում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ