Առաջիկայում ԱԺ պատգամավորներին գերլարված օրեր են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած երեկ մեկնարկած յոթերորդ գումարման խորհրդարանի օրակարգում ընդամենը 5 քննարկվող հարց էր ընդգրկված, ու պատգամավորները թեթև ռեժիմով էին աշխատում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նրանց գերլարված օրեր են սպասվում. ԱԺ արտահերթ նիստերի պակաս չի լինելու:
Բանն այն է, որ մոտ 50 նախագիծ է առկա Ազգային ժողովի նիստերի օրակարգ չընդգրկված նախագծերի ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանց մի մասը՝ պատգամավորների ներկայացրածները, դեռևս չունի կառավարության եզրակացություն, իսկ մի մասն էլ, որոնք արդեն կառավարության կողմից են ներկայացված, դեռևս քննարկում չեն անցել մշտական հանձնաժողովներում և այդ պատճառով ընդգրկված չեն այս նիստի օրակարգում:
Միևնույն ժամանակ, տեղեկացանք, որ կան նախագծեր, որոնք կառավարության կողմից ճանաչվել են անհետաձգելի, և քանի որ այս նստաշրջանի օրակարգ չեն ընդգրկվել, առաջիկայում տեղի կունենա նաև արտահերթ նիստ դրանք քննարկելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...