Ռոնալդուի դստեր «առաջին սերը» (Տեսանյութ)
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը հրապարակել է 34-ամյա ֆուտբոլիստի դստեր՝ Եվայի տեսանյութը: Տեսանյութում փոքրիկը համբուրում է «Օլիվեր եւ Բենջի» մուլֆիլմի հերոս Օլիվեր Հաթոնին:
«Եվայի առաջին սերը»,- տեսանյութը վերանագրել է Ջորջինիա Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2016 է թվականից է հանդիպում իսպանացի մոդելի հետ: 2017-ի նոյեմբերին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից: Աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա: Դա Կրիշտիանուի չորրորդ զավակն էր:
2017-ի հունիսին հարձակվողը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի ավագ որդի Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ