Մոդրիչ. «Ռեալը» զգում է Ռոնալդուի պակասը
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոստովանել է, որ Արքայական ակումբը զգում է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու պակասը:
«Իհարկե, ունենք Ռոնալդուի կարիքը: Այդպիսի խաղացողի կկարոտեր ցանկացած ակումբ: Նրան փոխարինել գրեթե անհնար է: Երբ նա տեղափոխվեց «Յուվենտուս», ակումբը ցանկանում էր, որ մյուս ֆուտբոլիստները կատարեին նրա գործառույթը՝ բաժանելով պարտականությունները: Մեզ անհրաժեշ էին 2 կամ 3 խաղացողներ, որոնք կխփեին 10, 15 կամ 20 գոլ, սակայն մենք չունեինք այդպիսի ֆուտբոլիստներ: Դա մեր գլխավոր խնդիրն է այս մրցաշրջանում: Ունենք հրաշալի ֆուտբոլիստներ, ակումբը վստահում է Բեյլին, Բենզեմային, Ասենսիոյին, Դիասին ու Վինիսիուսին: Ոչ միշտ է ամեն բան դասավորվում այնպես, ինչպես ցանկանում ես, սակայն «Ռեալը» կվերադառնա բարձունքին»,- 2018թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AFP-ն:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կընդունի Ամստերդամի «Այաքսին», որին առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ